• ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ՄԱՆՍՈՒՐՅԱՆ
  • ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
  • ԽՈՐՀՈՒՐԴ
  • ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
  • ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
  • ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
568-безымянный-1монтажная-область-1.svg
hy
  • en
656-167a6745resized-17587937846079.jpg

Մանսուրյանական ձեռագիրն այժմ թվային է և հասանելի է բոլորին:

Այն նույն ձեռագիրը, որով գրվել են տասնամյակների ընթացքում ստեղծված բարձրարժեք երաժշտական գործերը՝ այժմ հասանելի է բոլորին՝ հայատառ, լատինատառ և կյուրեղագիր:

Շնորհակալություն Ռուբեն Թառումյանին՝ այս կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչելու համար:

Գուցե հենց այս՝ «Տիգրան Մանսուրյան» տառատեսակը ոգեշնչի ձեր նոր ստեղծագործ գաղափարները:

659-167a6913resized-175900658306.jpg

«Մեներգեր».

Վոկալ գործիքային ստեղծագործությունների ժողովածու

«Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ և ջանքերով, Մանսուրյանի անվան կոմպոզիտորների երրորդ միջազգային մրցույթի շրջանակում առաջին անգամ հրատարակվել է Տիգրան Մանսուրյանի՝ տարբեր ժամանակների վոկալ-գործիքային ստեղծագործությունների ամբողջական ժողովածուն: Կոմպոզիտորն օգտագործել է հիմնականում հայ հեղինակների ստեղծագործություններ:

662-167a6625resized-17590074840528.jpg
24990290342441776-rub9152-2-17003969801937.jpg

Իմ ճանապարհն անվերջ որոնելու, սովորելու ճանապարհ է և առ այսօր...

1956-1960 թթ. սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան)։ 1960-1965 թթ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Ղազարոս Սարյանի դասարանում, ում ղեկավարությամբ 1967 թ.-ին ավարտել է ասպիրանտուրան։

1967-1986 թթ. դասավանդել է ժամանակակից երաժշտության տեսություն կոնսերվատորիայում։

1986 թ.-ին Մանսուրյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում։

1992-1995 թթ. զբաղեցրել է կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը։

1779-167a6754resized-17592582458276.jpg

Մարդը հարուստ է իր արմատներով: Այդ դեպքում մեր թռիչքը բարձր է, բովանդակալի...

Մանսուրյանի երաժշտությունը հայոց լեզվի, պատմության, գրականության, մի ամբողջ ազգի ճակատագրի հավաքականությունն է:

Կոմպոզիտորը ծնվել է 1939թ.-ի հունվարի 27-ին Բեյրութում: Հայրենի հողից հեռու, սակայն, ծնողները կարողացել են հավատարիմ մնալ հայոց լեզվին ու պատմությանը, և 1940-ականների վերջին ընտանիքով վերադարձել են Հայաստան: Այստեղ է, որ 9 տարեկան Մանսուրյանը ծանոթացել է մեսրոպյան գրերին, իսկ 13-14 տարեկանում ինքնուրույն սկսել է ուսումնասիրել երաժշտությունը:

  • 1811-1p5a2902-copyyy.jpg

Մոլեգին ուժով և սիրով կապվել եմ երաժշտությանը...

Մանսուրյանը նախկին ԽՍՀՄ-ում ժամանակակից երաժշտության ամենահամարձակ ներկայացուցիչներից մեկն է և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ և գեղագիտություն է ներմուծել Հայաստան։ Նրա ստեղծագործությունը հայ ժամանակակից երաժշտության խոշորագույն և ամենահետաքրքիր երևույթներից է, 20-րդ դարի համաեվրոպական երաժշտության նվաճումների և ազգային երաժշտական մշակույթի ավանդույթների միաձուլման լավագույն օրինակ:

Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և աշխարհի տարբեր քաղաքներում: 2004 թ. և 2017 թ. առաջադրվել է հեղինակավոր

Գրեմմի մրցանակի:

Մանսուրյանը ստեղծագործում է տարբեր ժանրերում` սիմֆոնիկ երկեր, վոկալ- գործիքային, հոգևոր երկեր, կոնցերտներ,  կամերային երկեր, վոկալ շարքեր, խմբերգեր, կինոյի երաժշտություն և այլն:

1782-167a7041resized-17592580904529.jpg
  • Terms and Conditions
  • Privacy Policy