Տիգրան Մանսուրյան
ՄԵՆԵՐԳԵՐ
«ՄԵՆԵՐԳԵՐ». Վոկալ-գործիքային ստեղծագործությունների ժողովածու
«Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ և ջանքերով, Մանսուրյանի անվան կոմպոզի-տորների երրորդ միջազգային մրցույթի շրջանակում, առաջին անգամ հրատարակվել է Տիգրան Մանսուրյանի տարբեր ժամանակներում գրված վոկալ-գործիքային ստեղծագործություն-ների ամբողջական ժողովածուն։
Ժողովածուում ստեղծագործությունները ներկայացված են ժամանակագրական կարգով։ Ոչ հայալեզու կատարողներին աջակցելու նպատակով նոտաներին կից ներառվել է լատինատառ ֆոնե-տիկ վերտառություն։ Գրքի վերջում ներկայացված են բոլոր ստեղծագործությունների անգլերեն թարգմանությունները․ դրանց մի մասը կատարել է ամերիկահայ խմբավար և երաժշտագետ, Մանսուրյանի երաժշտության ջատագով Վաչե Պարսումյանը, իսկ մյուս մասը՝ հատուկ այս հրատարակության համար` Նորայր Մանվելյանը։
Մաեստրոյի ցանկությամբ՝ ժողովածուի շապիկին օգտագործվել է Մարտիրոս Սարյանի «Ծաղիկներ» նատյուրմորտը։
Առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակն է երաժշտագետ, կոմպոզիտոր և դաշնակահար Արթուր Ավանեսովը։
