ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
Մանսուրյանի անվան կոմպոզիտորների երկրորդ միջազգային մրցույթը մեկնարկում է 2023 թ.-ի հոկտեմբերի 15-ին:
Մանսուրյանի անվան կոմպոզիտորների երկրորդ միջազգային մրցույթը մեկնարկում է 2023 թ.-ի հոկտեմբերի 15-ին:
Մրցույթին կարող են մասնակցել ժամանակակից ակադեմիական ուղղվածության կոմպոզիտորներ՝ առանց տարիքային և ազգային սահմանափակումների:
Յուրաքանչյուր կոմպոզիտոր կարող է ներկայացնել մեկ վոկալ-գործիքային ստեղծագործություն կամ շարք՝ գրված ձայնի և մեկ կամ երկու գործիքի համար: Ստեղծագործությունը պետք է գրված լինի վերջին մեկ տարվա ընթացքում: Այն երբևէ չպետք է լինի կատարված, ձայնագրված, հրատարակված կամ հրապարակված:
Ձայնի և գործիքների ընտրությունը կատարել հետևյալ ցանկից.
- Ձայն` սոպրանո, մեցցո-սոպրանո, տենոր, բարիտոն, բաս
- Գործիք` ֆլեյտա (+պիկկոլո և ալտ), կլարնետ, ջութակ, ալտ, թավջութակ, դաշնամուր
Ստեղծագործությունը պետք է գրված լինի հայ միջնադարյան, դասական կամ ժամանակակից պոեզիայի հիման վրա: Մեկ ստեղծագործության մեջ տարբեր հեղինակների համադրումը թույլատրելի է:
Բանաստեղծությունները կարող են կիրառվել ինչպես բնօրինակով, այնպես էլ թարգմանությամբ (օտարալեզու տարբերակները հասանելի են համացանցում):
Ստեղծագործության տևողությունը պետք է լինի նվազագույնը 6 րոպե, առավելագույնը` 12 րոպե:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թ.-ի ապրիլի 15-ը:
Ստեղծագործության պարտիտուրը ժյուրիի կազմին ներկայացվելու է անանուն՝ հեղինակի անունը փոխարինելով վեցանիշ թվով:
Հայաստանի քաղաքացիների համար մասնակցության վճար չկա: Օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված է 20€ մասնակցության վճար, որը կարող է իրականացվել այստեղ:
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը և ամբողջությամբ լրացված և ստորագրված հայտի հետ ներկայացնել նաև ստորև նշված փաստաթղթերը`
- անձնագրի պատճեն (JPEG կամ PDF ձևաչափով)
- ինքնակենսագրություն` հայերենով և անգլերենով (Microsoft Word ձևաչափով, առավելագույնը` 1000 նիշ)
- գունավոր լուսանկարներ` ներառյալ մեկ խոշոր պլանով լուսանկար (թվային ձևաչափով, առնվազն 300 dpi)
- պարտիտուրի թվայնացված տարբերակ (PDF ձևաչափով)
- մասնակցության վճարը հաստատող փաստաթուղթ (օտարերկրյա քաղաքացիների համար)
Հարցերի դեպքում կարող եք գրել հետևյալ էլ. հասցեին info@mansuriancompetition.org :
Մրցույթի կազմակերպիչներն իրավունք ունեն մերժելու մասնակցի ներկայացված հայտը՝ մրցույթի կանոններին չհամապատասխանելու դեպքում։ Մրցույթն իրավունք ունի դիմորդից պահանջելու անհրաժեշտ լրացուցիչ տեղեկություններ։
Հատուկ նկատառում օտարերկրյա մասնակիցների համար. մրցույթի կազմկոմիտեն կհոգա դափնեկիր օտարերկրյա քաղաքացիների՝ կացության հետ կապված ծախսերը(հյուրանոց, սնունդ)՝ Հայաստանում մրցույթի գալա-համերգին մասնակցելու ցանկության դեպքում։
1-ին մրցանակ - 3.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, դափնեկրի դիպլոմ
2-րդ մրցանակ -2.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, դափնեկրի դիպլոմ
3-րդ մրցանակ - 1․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, դափնեկրի դիպլոմ
Ժյուրին իրավասություն ունի չսահմանելու առաջին, երկրորդ կամ երրորդ մրցանակ: Ժյուրիի որոշումները վերջնական են և ենթակա չեն բողոքարկման:
Նախամրցութային փուլ. հայտադիմումների ընդունումը մեկնարկում է 2023 թ.-ի հոկտեմբերի 15-ին և ավարտվում է 2024 թ.-ի ապրիլի 15-ին:
Մրցութային փուլ. մրցույթի առաջին փուլը կկայանա 2024 թ.-ի մայիսի 15-ին` փակ քննարկման ձևաչափով: Եզրափակիչ փուլ անցած 6 մասնակիցների անունները կհրապարակվեն մրցույթի պաշտոնական կայքում և սոցիալական էջերում:
Եզրափակիչ փուլ և Գալա-համերգ. մրցութային փուլի արդյունքում ընտրված 6 ստեղծագործությունները կկատարվեն մրցույթի եզրափակիչ փուլում, որը տեղի կունենա 2024թ. հունիսին Երևանում:
Եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցներն հնարավորություն կունենան մասնակցելու գալա համերգին, որի ընթացքում հայտնի կդառնան մրցանակակիրները:
Գալա համերգի հրավերը ստանալուց հետո օտարերկրյա մասնակիցները անհրաժեշտության դեպքում պետք է դիմեն իրենց երկրում ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսություն` մուտքի արտոնագիր ստանալու համար: Վիզայի անհրաժեշտությունը կարելի է ստուգել հետևյալ հղմամբ՝ http://www.mfa.am/en/visa/