• ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ՄԱՆՍՈՒՐՅԱՆ
  • ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
  • ԽՈՐՀՈՒՐԴ
  • ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
  • ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
  • ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
568-безымянный-1монтажная-область-1.svg
hy
  • en

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանձնաժողովի պատվավոր անդամները մրցույթի անաչառ, արդար և թափանցիկ արդյունքների երաշխավորներն են:

Տակահիրո Ակիբա

Ճապոնիա

Դաշնակահար

Սովորել է Տոկիոյի արվեստների համալսարանում (TUA)  (պրոֆեսոր Քենջի Վատանաբե), մասնակցել՝ պրոֆեսորներ Վլադիմիր Տրոպի և Վիկտոր Մերժանովի վարպետության դասերին:

Կատարելագործվել է Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան կոնսերվատորիայում (պրոֆեսոր Միխայիլ Օլենև, պրոֆեսոր Վիկտոր Մերժանով), ինչպես  նաև պրոֆեսոր Անահիտ Ներսեսյանի (Երևան) և պրոֆեսոր Վիկտոր Բունինի (Մոսկվա) դասարաններում:

 

Համագործակցել է Արաքս Մանսուրյանի, Կարեն Շահգալդյանի, Դմիտրի Ֆեյգինի, Սեյջի Յոկոկավայի, Միե Կոբայաշիի, Կեյկո Ուրուշիհարայի, Կոմիտասի քառյակի հետ։

 

Ճապոնիայում հայտնի է որպես հայ դասական երաժշտության «դեսպան» և հայկական երաժշտության փառատոնի պրոդյուսեր: Ներկայացրել է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների պրեմիերաներ Ճապոնիայում՝ Էդուարդ Միրզոյան, Լազար Սարյան, Տիգրան Մանսուրյան, Աշոտ Զոհրաբյան, Տաթև Ամիրյան․․․

 

2022 թվականին նա պարգևատրվել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոսկե մեդալով»։

 

Ներկայումս նա դասավանդում է որպես դոցենտ Այչիի Արվեստների Համալսարանում (Aichi University of the Arts, AUA)։

 

160688812331-img7872-pica-17596991211316.png
  • Terms and Conditions
  • Privacy Policy