ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Հանձնաժողովի պատվավոր անդամները մրցույթի անաչառ, արդար և թափանցիկ արդյունքների երաշխավորներն են:
Կլոդ Լեդու
Բելգիա
Կոմպոզիտոր
Դասավանդում է Arts² – Մոնսի Թագավորական Կոնսերվատորիայում (Բելգիա), ինչպես նաև Փարիզի Կոնսերվատորիայում (Ֆրանսիա)։ Նա Բելգիայի Թագավորական Ակադե-միայի անդամ է և պարգևատրված է Բելգիայի Թագավորության Պսակի շքանշանի Մեծ սպայի կոչումով։
Բելգիացի կոմպոզիտոր Կլոդ Լեդուն, ճանաչված է նաև Բելգիայի Թագուհի Եղիսաբեթի անվան միջազգային երաժշտական մրցույթի պարտադիր ստեղծագործությունների հեղինա-կությամբ․ Butterfly’s Dream դաշնա-մուրի կոնցերտը (վերջին փուլ, 2016 թ.) և V ջութակի և դաշնամուրի համար (կիսաեզրափակիչ, 2008 թ.):
Անցած տարիների ընթացքում Լեդուն ստեղծագործաբար միախառնել է արևմտյան հնչյունները ոչ եվրոպական երաժշտության ավանդույթների հետ՝ հատկապես հետաքրքրվելով արևելյան ժողովրդական և դասական երաժշտու-թյամբ։ Նրա լայնածավալ ճամփորդու-թյունները Ասիայում խորապես ազդել են նրա ստեղծագործական լեզվի վրա։ Նրա ստեղծագործությունները տա-տանվում են փորձարարականից՝ Partch’s Mirrors (2024) MIDI դաշնամուրի, էլեկտրոնիկայի և մեծ անսամբլի համար, մինչև խորապես հուզական ստեղծագործություններ, ինչպիսիք են Ayl-ը՝ կլարնետի և նվագախմբի համար՝ ներշնչված հայկական ավանդական երաժշտու-թյունից, և Saveurs de Pierre et de Miel-ը՝ նվիրված հայ ժողովրդին։ Այսպիսով՝ նրա երաժշտությունը տատանվում է բարդությունից մինչև պարզություն՝ ըստ ստեղծագործական համատեքստի։
