• ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ՄԱՆՍՈՒՐՅԱՆ
  • ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
  • ԽՈՐՀՈՒՐԴ
  • ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
  • ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
  • ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
568-безымянный-1монтажная-область-1.svg
hy
  • en

ԳԱԼԱ_ՀԱՄԵՐԳ

Պատվիրել տոմս

ԳԱԼԱ-ՀԱՄԵՐԳ

Հունիսի 13` 19։00
Առնո Բաբաջանյան համերգասրահ
Աբովյան 2

 

 «Կողբ» հիմնադրամի կողմից իրականացվող Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 3-րդ միջազգային մրցույթը մտնում է եզրափակիչ փուլ։

 

Հունիսի 13-ին՝ ժամը 19։00-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայանալիք գալա-համերգին՝ «Ասոնանս» անսամբլի կատարմամբ՝ հանրությանը կներկայացվեն եզրափակիչ փուլ անցած 6 մասնակիցների ստեղծագործությունները, որից հետո մրցույթի ժյուրին կընտրի և կհրապարակի հաղթողների անունները։

 

Ահա այն 6 կոմպոզիտորները, որոնց ստեղծագործություններն արժանացան հանձնաժողովի ընտրությանը.

 

🇵🇱 Նիկոդեմ Կլուչինսկի (Լեհաստան)
🇫🇷 Ժան-Շառլ Գանդրիլ (Ֆրանսիա)
🇬🇷 Ծովինար Մկրսիչյան (Հունաստան)
🇸🇰 Միլան Պալա (Սլովակիա)
🇦🇹 Թեհմինե Շեֆեր (Ավստրիա)
🇮🇹 Դարիո Սաննա (Իտալիա)

 

📌 Հիշեցնենք, որ Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 3-րդ միջազգային մրցույթին մասնակցել է 25 կոմպոզիտոր 17 երկրից՝ օգտագործելով 19 հայ հեղինակի պոեզիա։

 

 Բոլորին մաղթենք հաջողություն եզրափակիչ փուլում։

 

 

1305097561492-536x756-2-17464432211538.jpg
  • Terms and Conditions
  • Privacy Policy