ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Հանձնաժողովի պատվավոր անդամները մրցույթի անաչառ, արդար և թափանցիկ արդյունքների երաշխավորներն են:
Արամ Հովհաննիսյան
Հայաստան
Կոմպոզիտոր
Երիտասարդ հայ կոմպոզիտոր, մեծավմասամբ կամերային ստեղծա-գործությունների հեղինակ, որոնք կատարվել են Եվրոպայում և Հյուսի-սային Աերիկայում, ակտիվ ներկայա-նում է նաև որպես ֆլեյտահար։
Արամ Հովհաննիսյանն իր նախնական կրթությունը ստացել է Երևանի Անուշավան Տեր- Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում՝ ավարտելով այն 1999թվ-ին։
1999-2003թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, կոմպոզիցիա՝ Լևոն Չաուշյանի, ֆլեյտա՝ Եվգենի Նոնինյանի դասարաններում։ 2003թ. տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ սովորել և ավարտել է Ժնևի կոնսերվա-տորիան (բարձրագույն դպրոց)` հանրահայտ կոմպոզիտոր Միքայել Ժարրելի դասարանում (MA in Arts կոչում):
Վարպետության դասեր է ստացել մի շարք աշխարհահռչակ կոմպոզիտոր-ներից, ինչպիսիք են Տրիստան Մյուրայը և Պետեր Էտվըշը: Մասնակցել է սեմի-նարների Կլաուս Հուբերի, Էմանուել Նունեշի, Անրի Դյուտիյոյի, Ռոլանդ Մոզերի, Հանս Տուչկուի և Իվո Մալեկի ղեկավարու-թյամբ։ Շվեյցարիայի Երաժիշտների միության անդամ է (ASM):
2005թ. արժանացել է Ցյուրիխի «Pre-Art» առաջին միջազգային մրցույթի առաջին մրցանակին, 2011թ.` Բեռնի երաժշտական փառատոնի «Fluchtwege» կոմպոզիտորների մրցույթի առաջին մրցանակին, «Kiefer-Hablitzel» մրցանակին և այլն։ «International Composer Pyramid» մրցույթ-փառատոնի ընտրված 10 կոմպոզիտորներից է (2011թ., Ֆրան-սիա-Անգլիա): Կոմպոզիտորի ստեղծագործությունները հնչել են բազմաթիվ միջազգային նախագծերում և փառատոներում, ինչպիսիք են Լյուցերնի փառատոնը (2004թ., 2007թ.), Culturescapes (Բազել, 2005թ.), World New Music Days (Լյուցերն, 2004թ.), Convergence (2010թ., Թբիլիսի), Made in Switzerand (ԱՄՆ, 2010թ.), Dilijan Music Series (ԱՄՆ, 2011թ.), Festival 4020 Linz (Ավստրիա, 2011թ.), SonemusFest (Սարաևո, 2011թ.), Բեռնի Երաժշտա-կան Փառատոն (2011թ., 2013թ.) և այլն:
