ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Հանձնաժողովի պատվավոր անդամները մրցույթի անաչառ, արդար և թափանցիկ արդյունքների երաշխավորներն են:
Երվանդ Երկանյան
Կոմպոզիտոր, ջութակահար
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Միջազգային մրցույթների, Հայաստանի պետական երիտասարդական մրցանակի դափնեկիր:
1987-1994թթ. եղել է Հայաստանի հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը, կատարել է ավելի քան 350 հայ հոգևոր և աշխարհիկ երգերի մշակումներ:
1994թ. մեկնել է Բեյրութ, ղեկավարել «Գուսան» երգչախումբը, իր ստեղծած «Հայաստան» կամերային նվագախումբը, «Մադրիգալ» hնագույն երաժշտության համույթը և ջութակահարների անսամբլը:
Երկու օպերայի՝ «Շուշանիկ» և «Կայսր», երկու բալետի՝ «Օրեստես» և «Էդիպ արքա», «Մոկաց Միրզա» ֆոլկ օպերա-բալետի, 8 սիմֆոնիայի, օրատորիաների, կանտատների, սիմֆոնիկ պոեմների, բազմաթիվ կամերային, կամերային-անսամբլային, կամերային–նվագախմբային, վոկալ շարքերի, խմբերգաշարերի, առանձին խմբերգերի և տարբեր կազմերի երգչախմբերի համար հայ հոգևոր և ժողովրդական երգերի մշակումների հեղինակ է:
Նրա ստեղծագործությունները հրատարակվել են «Հանս Սիկորսկի», «Շիրմեր», «Մաքմիլան», «Ալֆոնս Լե Դյուք» հրատարակչություններում։