• ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ՄԱՆՍՈՒՐՅԱՆ
  • ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
  • ԽՈՐՀՈՒՐԴ
  • ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
  • ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
  • ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
568-безымянный-1монтажная-область-1.svg
hy
  • en

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանձնաժողովի պատվավոր անդամները մրցույթի անաչառ, արդար և թափանցիկ արդյունքների երաշխավորներն են:

Վիտեսլավ Միկեշ

Չեխիա

Երաժշտագետ

Բռնոյի Յանաչեկի երաժշտության և կատարողական արվեստի ակադեմիայի (երաժշտական ​​արտադրության բաժին) պրոֆեսոր ասիստենտ։
Ծնվել է 1977 թվականին, երաժշտագիտություն և լիտվերեն լեզու է սովորել Օլոմոուցի, Պրահայի և Վիլնյուսի համալսարաններում։ 2012 թվականին Պրահայի Չարլզի համալսարանում պաշտպանել է իր դոկտորական թեզը՝ Երաժշտությունը և տեքստը Բրոնիուս Կուտավիչյուսի և Սիգիտաս Գեդայի ստեղծագործություններում։
Չեխ երաժշտագետ, կոմպոզիտոր, երաժշտական ծրագրերի ղեկավար Վիտեսլավ Միկեշը Բռնոյի ֆիլհարմոնիայի և Բռնոյի Մորավիայի աշնանային փառատոնի (2012 թվականից) գեղարվեստական ղեկավարն է: Նա հեղինակ է՝ չեխական երաժշտական ​​ամսագրերի, հարյուրավոր հոդվածների, ակնարկների, ծրագրային վերլուծությունների նաև համագործակցել է չեխական ռադիո Վլտավայի հետ։ Համագործակցում է ժամանակակից կոմպոզիտորների հետ և նոր ստեղծագործությունների հղացման նախաձեռնողն է դառնում (օրինակ՝ Տիգրան Մանսուրյան, Բենիամին Յուսուպով, Էրկկի-Սվեն Թյուր և այլն)։
Նա նաև չեխերեն է թարգմանում լիտվական ժամանակակից գրականությունը։ 2018-ին նա պարգեւատրվել է Լիտվայի «Արժանիքների համար» ասպետի խաչով շքանշանի։

 

719-viteslav-17277875585596.jpg
  • Terms and Conditions
  • Privacy Policy