ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Հանձնաժողովի պատվավոր անդամները մրցույթի անաչառ, արդար և թափանցիկ արդյունքների երաշխավորներն են:
Տակահիրո Ակիբա
Դաշնակահար
Աիչիի արվեստի համալսարանի դասախոս, դոկտոր։
Սովորել է Տոկիոյի արվեստների համալսարանում (TUA) (պրոֆեսոր Քենջի Վատանաբե), մասնակցել՝ պրոֆեսորներ Վլադիմիր Տրոպի և Վիկտոր Մերժանովի վարպետության դասերին:
Կատարելագործվել է Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան կոնսերվատորիայում (պրոֆեսոր Միխայիլ Օլենև, պրոֆեսոր Վիկտոր Մերժանով), ինչպես նաև պրոֆեսոր Անահիտ Ներսեսյանի (Երևան) և պրոֆեսոր Վիկտոր Բունինի (Մոսկվա) դասարաններում:
Համերգներ է ունեցել Ճապոնիայի, Ռուսաստանի, Էստոնիայի նվագախմբերի հետ, հանդես է եկել միջազգային փառատոներում․ Տոկիոյի Օպերա-Նոմորի, Կարուիզավայի միջազգային երաժշտական, Էյվերե դաշնամուրի, Կոմիտասի միջազգային կոնֆերանս-փառատոներին։
Համագործակցել է Արաքս Մանսուրյանի, Կարեն Շահգալդյանի, Դմիտրի Ֆեյգինի, Սեյջի Յոկոկավայի, Միե Կոբայաշիի, Կեյկո Ուրուշիհարայի, Կոմիտասի քառյակի հետ։
Հայտնի է որպես հայ դասական երաժշտության «քարոզիչ» և Ճապոնիայում հայկական երաժշտության փառատոնի պրոդյուսեր: Ներկայացրել է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների պրեմիերաներ Ճապոնիայում՝ Էդուարդ Միրզոյան, Լազար Սարյան, Տիգրան Մանսուրյան, Աշոտ Զոհրաբյան, Տաթև Ամիրյան․․․
2015 թվականին արժանացել է Հայաստանի սփյուռքի նախարարության մրցանակի՝ հայ երաժշտարվեստին նվիրվածության համար։ 2022 թվականին նա արժանացել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոսկե մեդալի»։