ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Հանձնաժողովի պատվավոր անդամները մրցույթի անաչառ, արդար և թափանցիկ արդյունքների երաշխավորներն են:
Մովսես Պողոսյան
Ջութակահար
Մովսես Պողոսյանն իր ամերիկյան դեբյուտը կատարել է 1990 թվականին Boston Pops նվագախմբի հետ կատարելով Չայկովսկու կոնցերտը, որի մասին Boston Globe-ը գրել է. «Նրա նվագում կա ազատություն, բայց նաև ճաշակ և կարգապահություն։ Դա կրակոտ, կենտրոնացված և բարձր երաժշտական ներկայացում էր…»: Մի քանի մրցույթների այդ թվում՝ Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիր, նա հանդես է գալիս ամբողջ աշխարհում: Կամերային երաժշտության նվիրյալ Մովսես Պողոսյանը ելույթ է ունեցել Տոկիոյի, Քրոնոս և Բրենտանո լարային քառյակների անդամների և այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Քիմ Քաշքաշյանը, Ջերեմի Դենկը, Լին Հարելը, Անի և Իդա Քավաֆյանները և Ռոհան դե Սարամը: Նա հաճախ է համագործակցում Apple Hill Chamber Players-ի հետ՝ ամեն տարի դասավանդելով Նյու Հեմփշիրում նրանց ամառային երաժշտական փառատոնին: Նորագույն երաժշտության հավատարիմ չեմպիոն՝ Պողոսյանը ներկայացրել է ավելի քան 100 ստեղծագործության պրեմիերա և սերտորեն համագործակցում է այնպիսի կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Գ. Կուրտագը, Կ. Սաարիահոն, Տ. Մանսուրյանը, Գաբրիելա Լենա Ֆրանկը և շատ ուրիշներ:
Պողոսյանի սկավառակագրությունը ներառում է Յ.Ս. Բախի ամբողջական հավաքածուն՝ «Inspired by Bach», «Blooming Sounds», «In Nomine» և «Hommage à Kurtág» (2022 թ.)։ Անհատական ձայնասկավառակներ՝ The Bridge Records-ի Complete CD Violin Works of Wolpe-ն ընդգրկվել է 2015 թվականին Sunday Times-ի (Մեծ Բրիտանիա) լավագույն տասնյակում, իսկ 2020 թվականի ժամանակակից հայկական երաժշտության թողարկումները՝ «Modulation Chain» (New Focus Recordings) և «Con Anima» (ECM) արժանացել է քննադատների գնահատանքի: UCLA Herb Alpert երաժշտական դպրոցի պրոֆեսոր, հայտնի Դիլիջան կամերային երաժշտության շարքի գեղարվեստական ղեկավար (Լոս Անջելես) և UCLA հայկական երաժշտական ծրագրի հիմնադիր տնօրեն։