ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Հանձնաժողովի պատվավոր անդամները մրցույթի անաչառ, արդար և թափանցիկ արդյունքների երաշխավորներն են:
Իոսիֆ Բարդանաշվիլի
Կոմպոզիտոր
Բուխման-Մետայի երաժշտական դպրոցի, Թել-Ավիվի համալսարանի, Երուսաղեմի երաժշտության և պարի ակադեմիայի առաջատար դասախոս, 2009 թվականից՝ «Իսրայել Կամերատա Երուսաղեմ» նվագախմբի հրավիրյալ կոմպոզիտոր։
1996-1999 թթ. Raanana Symphonette նվագախմբի, 2005-2006 թթ.՝ Ռիշոն Լեզիոնի սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ կոմպոզիտոր։
Նրա ստեղծագործությունները կատարել են լավագույն նվագախմբերը, կամերային անսամբլները։ 2002-2006 թթ․ եղել է Թել-Ավիվի «Նոր երաժշտություն» փառատոնի գեղարվեստական ղեկավարը։ 1999-2010 թթ․ Բարդանաշվիլին հանդիսացել է Իսրայելի մշակույթի նախարարության հանրային խորհրդի անդամ։ Եղել է բազմաթիվ միջազգային մրցույթների ժյուրիի անդամ։
Իոսիֆ Բարդանաշվիլին հեղինակ է ավելի քան 100 ստեղծագործության, այդ թվում՝ 5 օպերա, 4 բալետ, նվագախմբային ստեղծագործություններ՝ սիմֆոնիաներ, կոնցերտներ, կամերային, երգչախմբային, վոկալ երաժշտություն։ Հեղինակել է 55 ֆիլմի, 65 թատերական ներկայացումների համար երաժշտություն։ Համագործակցել է Իսրայելի և աշխարհի լավագույն ռեժիսորների հետ։