• ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ՄԱՆՍՈՒՐՅԱՆ
  • ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
  • ԽՈՐՀՈՒՐԴ
  • ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
  • ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
568-безымянный-1монтажная-область-1.svg
hy
  • en

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանձնաժողովի պատվավոր անդամները մրցույթի անաչառ, արդար և թափանցիկ արդյունքների երաշխավորներն են:

Ռոբերտ Մլքեյան

Խմբավար 

Ռոբերտ Մլքեյանը ՀՀ  արվեստի վաստակավոր գործիչ է, Մովսես Խորենացի մեդալակիր, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար ՀՀ երկրորդ աստիճանի մեդալակիր: 

1984-1986  թթ.-ին ղեկավարել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կոմպոզիցիայի  և  երաժշտագիտական ամբիոնի  ուսանողների  երգչախումբը, 1988- 1992 թթ.-ին` Կոնսերվատորիայի երիտասարդական երգչախումբը: 1992-2000 թթ.-ին եղել է Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի և Գյումրու կամերային երգչախմբի, 1995 թ.-ից` «Հայ  ֆոլկ»  վոկալ անսամբլի (հիմնադիր), իսկ 2000 թ.-ից` Հայաստանի  պետական կամերային  երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավորն դիրիժորը:Աշխարհահրչակ ECM ձայնագրման ստուդիայի հետ թողարկել է ARS POETICA ձայներիզը: Հյուրախաղերով ելույթներ է ունեցել աշխարհի մեծագույն բեմերում` Լոնդոն,  Փարիզ,  Լիոն,  Մարսել, Ժնև, Բրյուսել, Հալեպ, Դամասկոս, Լաթակիա, Թբիլիսի, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ,  Հանովեր,  Ֆրանկֆուրտ, Ստրասբուրգ,  Լոս Անջելես, Դրեզդեն և այլն:

22029283604331-1p5a2332jpg-16650711907155.jpg
  • Terms and Conditions
  • Privacy Policy