ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Հանձնաժողովի պատվավոր անդամները մրցույթի անաչառ, արդար և թափանցիկ արդյունքների երաշխավորներն են:
Լևոն Էսկենյան
Դաշնակահար, կոմպոզիտոր
Լևոն Էսկենյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը (2005 թ.), ապա` պրոֆեսոր Վիլլի Սարգսյանի ղեկավարությամբ` ասպիրանտուրան (2007 թ.)։ Էսկենյանը մասնակցել է կլավեսինի և հնագույն երաժշտության դասընթացների երգեհոնահար և կլավեսինահար Քրիստոֆեր Ստեմբրիջի մոտ։
2006-2014 թթ.-ին եղել է Նարեկացի արվեստի միության գեղարվեստական ղեկավարը, 2012 թ.-ից ՀԲԸՄ-ի «Երաժշտական Հայաստան» ծրագրի գեղարվեստական ղեկավարն է: Միավորելով հայկական երաժշտական նվագարաններով հանդես եկող հայ առաջատար երաժիշտներից շատերին` 2008 թ.-ին Էսքենյանը հիմնել է Գյուրջիև անսամբլը, որի նպատակն էր կատարել Գյուրջիևի դաշնամուրային երաժշտության մշակումները: Ժամանակի ընթացքում անսամբլն ընդլայնել է նվագացանկը՝ ընդգրկելով նաև Կոմիտասի գործիքավորումներ, հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտություն, ինչպես նաև համագործակցել է ժամանակակից կոմպոզիտորների հետ, այդ թվում` ժամանակակից մեծագույն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյան հետ:
