ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Հանձնաժողովի պատվավոր անդամները մրցույթի անաչառ, արդար և թափանցիկ արդյունքների երաշխավորներն են:
Արամ Հովհաննիսյան
Կոմպոզիտոր,
Հանձնաժողովի նախագահ
Արամ Հովհաննիսյանը մի շարք միջազգային կոմպոզիտորական մրցույթների դափնեկիր է, այդ թվում` Pre-Art (2005թ., Ցյուրիխ), Kiefer-Hablitzer (2011թ., Բեռն), Musikfestival Bern (2011թ., Բեռն), Mizmorim (2018թ., Բազել): 2011 թ.-ին International Composer Pyramid միջազգային մրցույթի 10 ընտրված կոմպոզիտորներից է:
Հովհաննիսյանի երաժշտությունը պատվիրվել և կատարվել են հեղինակավոր անսամբլների ու մենակատարների կողմից, ինչպես նաև հնչել է բազմաթիվ միջազգային փառատոներում` Monte-Carlo Spring Arts (Մոնակո), World New Music Days (Շվեյցարիա), Լյուցեռնի և Բեռնի փառատոներ, Sonemus (Բոսնիա և Հերցեգովինա), The Dilijan Chamber Music Series (ԱՄՆ), Murten Classics, Mizmorim, The Swiss Chamber Music Festival, Crossroads և այլն:
2018 թ.-ից ստանձնել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսումնական գծով պրոռեկտորի պաշտոնը:
