ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Հանձնաժողովի պատվավոր անդամները մրցույթի անաչառ, արդար և թափանցիկ արդյունքների երաշխավորներն են:
Անյա Լեխներ
Թավջութակահար
Անյա Լեխները հանդես է գալիս որպես մենակատար` ներկայանալով առաջատար նվագախմբերի հետ, ինչպես նաև կամերային երաժիշտ և, պարզապես, ստեղծարար արվեստագետ` ներգրավվելով ամենատարբեր ժանրերի նախագծերում: Լեխների համար ստեղծագործել են այնպիսի կոմպոզիտորներ, ինչպիսիք են Տ. Մանսուրյանը, Վ. Սիլվեստրովը, Տ. Կիրվիցը, Հ. Խայամը և այլք։ Նրա երաժշտական հետաքրքրությունների լայն դիապազոնն արտացոլված է ECM Records-ի ավելի քան 20 ալբոմներում: Վերջին թողարկումները ներառում են Quasi Parlando-ն (կոմպոզիտոր` Տ. Մանսուրյան, ջութակահար` Պ. Կոպատչինսկայա, Ամստերդամի Սինֆոնիետա), Mirrors-ը (կոմպոզիտոր` Թ. Քըրվիթս, ում ստեղծագործությունների պրեմիերան Լեխները կատարել է Տ. Կալյուստեի ղեկավարությամբ Տալլինի կամերային նվագախմբի և Էստոնիայի ֆիլհարմոնիկ կամերային երգչախմբի հետ), ինչպես նաև Lontano-ն, որում Լեխների և ֆրանսիացի դաշնակահար Ֆ. Կուտյուրիեի դուետը կատարում է Գ. Կանչելիի, Ա. Բրահեմի, Ա. Ռամիրեսի գործերը։ Լեխները և Կուտյուրիեն համագործակցում են նաև Տարկովսկու քառյակում:
