• ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ՄԱՆՍՈՒՐՅԱՆ
  • ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
  • ԽՈՐՀՈՒՐԴ
  • ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
  • ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
568-безымянный-1монтажная-область-1.svg
hy
  • en

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանձնաժողովի պատվավոր անդամները մրցույթի անաչառ, արդար և թափանցիկ արդյունքների երաշխավորներն են:

Ալեքսանդր Ռուդին

Դիրիժոր, թավջութակահար, դաշնակահար

Ալեքսանդր Ռուդինը համաշխարհային ճանաչում ունեցող թավջութակահար է, դիրիժոր, դաշնակահար, կլավեսինահար, Մոսկվայի պետական ​​կոնսերվատորիայի պրոֆեսոր, կամերային գործերի` նվագախմբերի համար նախատեսված մշակումների, ինչպես նաև երաժշտական յուրատեսակ թեմատիկ շարքերի հեղինակ: 

1988 թ.-ից երաժիշտը մոսկովյան Musica Viva կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է:

Ռուդինը հաճախակի շրջագայում է հյուրախաղերով։ Որպես մենակատար և դիրիժոր՝ մասնակցել է Les Pianos Folies (Ֆրանսիա) և La Follе Journée (Ֆրանսիա, Իսպանիա, Ճապոնիա) միջազգային փառատոներին, իսկ մենահամերգներով ներկայացել է Գերմանիայում, Ֆինլանդիայում, Նիդեռլանդներում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Հունգարիայում, Սլովենիայում, Թուրքիայում և այլուր:

Ռուդինի դիսկոգրաֆիան ներառում է ավելի քան երեսուն սկավառակ, որոնք թողարկվել են առաջատար ռուսական և միջազգային ձայնագրման պիտակների կողմից (Naxos, Olympia, Tudor, Melodiya, Cello Classics, Russian Season, Russian Disc, RCD):

707-new-new-new-копия.jpg
  • Terms and Conditions
  • Privacy Policy